Անգելա Մերկելն օգոստոսի 23-ին կժամանի Ուկրաինա

15:09 • 19.08.14

Գերմանիայի մամուլի և տեղեկատվության դաշնային վարչությունը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ երկրի կանցլեր Անգելա Մերկելն Ուկրաինա կժամանի օգոստոսի 23-ին, գրում է kommersant.ru-ն:

 

Կիևում Մերկելը կհանդիպի Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենոյի և Գերագույն ռադայի կողմից վարչապետ նշանակված Արսենի Յացենյուկի հետ:

 

Կիև կատարվելիք այցը կդառնա Անգելա Մերկելի առաջին ուղևորությունն Ուկրաինա՝ երկրում ճգնաժամի սկսվելուց ի վեր: