Նախիջևանում հանդիպել են Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարները
Նախիջևանում այսօր կայացել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի, Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի և Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազի եռակողմ հանդիպումը:
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից տեղեկացրել են, որ հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանի ռազմաքաղաքական և անվտանգության իրավիճակի շուրջ:
Նախարարները քննարկել են նաև ռազմական ոլորտում փոխգործակցությանն առնչվող փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Որոշում է կայացվել նման հանդիպումներ կազմակերպել 6 ամիսը մեկ:










