Ուկրաինան կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթաժողովին
Ուկրաինական պատվիրակությունը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, որը կանցկացվի սեպտեմբերին: Այդ մասին 5-րդ ալիքի եթերում ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի տեղակալ Իգոր Կաբանենկոն, գրում է korrespondent.net-ը:
«Մենք պետք է հասկանանք, թե ինչի վրա կարող ենք հույս դնել մեր արևմտյան գործընկերների, ՆԱՏՕ-ում մեր գործընկերների կողմից»,- ասել է նա:
Korrespondent.net-ը հիշեցնում է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հրավիրել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին մասնակցելու Ուելսում անցկացվելիք դաշինքի գագաթաժողովին:
Իր հերթին Ուկրաինայի նախագահը պայմանավորվել է գագաթաժողովին իր ամերիկացի գործընկեր Բարաք Օբամայի հետ հանդիպման մասին:










