Լեհաստանը դիմել է ԱՀԿ՝ սննդամթերքի ներմուծումն արգելող ՌԴ որոշման առնչությամբ
Լեհաստանի էկոնոմիկայի նախարարությունը Եվրոպական հանձնաժողով դիմում է ուղարկել՝ խնդրելով Առևտրի համաշխարհային կազմակերպության կողմից քննել Եվրամիությունից սննդամթերքի ներմուծումն արգելող Ռուսաստանի որոշումը, գրում է korrespondent.net-ը:
Այդ մասին երեքշաբթի հայտնել է Լեհաստանի էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը: Փաստաթուղթը, ինչպես բացատրել են նախարարությունում, վերաբերում է ՌԴ-ի համապատասխան որոշմանը:
Հաղորդվում է նաև, որ երեքշաբթի Բրյուսելում պետք է անցկացվեն Լեհաստանի գյուղատնտեսության նախարարի և առևտրի հարցերով եվրահանձնակատար Կարել Դե Գուխտի միջև բանակցություններ: Նախատեսվում է, որ նրանք կքննարկեն ռուսական արգելքի հետ կապված Եվրահանձնաժողովի գործողությունները:










