Հռոմի պապն ասել է, թե իրեն որքան կյանք է մնացել
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն առաջին անգամ հրապարակավ խոսել է այն մասին, թե իրեն քանի տարվա կյանք է մնացել, հայտնում է ԻՏԱՌ - ՏԱՍՍ-ը:
Վատիկանի աղբյուրները հայտնել են, որ նախկինում Ֆրանցիսկոս պապը դա արել է նեղ շրջանակներում: Իսկ այժմ լրագրողներին հայտնել է, որ իրեն երկու կամ երեք տարվա կյանք է մնացել, որից հետո նա կգնա Աստծո տուն:
77-ամյա պոնտիֆիկոսն այս մասին խոսել է օդանավում՝ Հարավային Կորեայից վերադառնալիս, որտեղ գտնվում էր հնգօրյա այցով: Նա հավելել է նաև, որ այժմ մտածում է իր մեղքերի, սխալների մասին, փորձում խուսափել ամբարտավանությունից, քանի որ իր օրերը հաշվված են:
Հռոմի պապը չի բացառել նաև, որ իր նախորդ՝ Բենեդիկտոս պապի նման կարող է հրաժարվել պապական աթոռից, եթե այլևս ի վիճակի չլինի կատարել իր պարտականությունները:










