Արգենտինայում զոհվել են Հռոմի պապի բարեկամները. ԶԼՄ-ներ

17:06 • 19.08.14

Արգենտինայում զոհվել են Հռոմի պապի բարեկամները, հայտնում է France Presse-ը՝ վկայակոչելով արգենտինյան ԶԼՄ-ներին:

 

Ֆրանցիսկոս պապի երեք բարեկամներն ավտովթարի զոհ են դարձել: Նախնական տվյալներով՝ Հռոմի պապի եղբորորդու կինն ու երկու երեխաները զոհվել են, երբ նրանց մեքենան բախվել է բեռնատարի:

 

Ուշագրավ է, որ այսօր Հռոմի պապը խոսել էր մահվան մասին: Նա հայտնել էր, թե իրեն հայտնի է, որ իրեն երկու - երեք տարվա կյանք է մնացել: