Վլադիմիր Պուտինն օգոստոսի 26-ին Մինսկում կհանդիպի ՄՄ առաջնորդների և Ուկրաինայի նախագահի հետ

19:01 • 19.08.14

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մաքսային միության անդամ երկրների (Բելառուս, Ղազախստան) առաջնորդների հետ միասին օգոստոսի 26-ին Մինսկում հանդիպում կունենա Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ: ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Կրեմլի մամլո ծառայությունը:


Հանդիպմանը ներկա կգտնվեն նաև Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները: Ինչպես հայտնել են Եվրահանձնաժողովի մամլո ծառայությունից՝ Մինսկի հանդիպմանը կժամանեն Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը, առևտրի և էներգետիկայի հարցերով եվրահանձնակատարներ Կարել դե Գուխտը և Գյունտեր Էտինգերը:


Կրեմլում ընդգծել են, որ Մինսկում Վլադիմիր Պուտինը մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա: ՌԴ առաջնորդն ավելի վաղ բազմիցս ընդգծել էր, որ Ռուսաստանը կանի ամեն հնարավորը Ուկրաինայում հակամարտության դադարեցման համար: