Ռուս զինծառայողները Հայաստանում մարզումների ընթացքում կսովորեն անօդաչու թռչող սարքեր կառավարել
Հայաստանում ռուսական ռազմաբազայի ավելի քան 100 զինծառայողներ եռօրյա դաշտային հավաքների ընթացքում կսովորեն անօդաչու սարքեր կառավարել, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությանը հղումով:
Մարզումները սկսվել են բարձրլեռնային «Ալագյազ» և «Կամհուդ» ուսումնամարզական համալիրներում:
«Դաշտային պարապմունքների առանձնահատկությունը զինծառայողներին լեռնային տեղանքում «Նավոդչիկ-2», «Ֆորպոստ», «Օրլան-10» և «Զաստավա» ժամանակակից անօդաչու թռչող սարքերով թռիչքներ իրականացնել, դրանք կառավարել սովորեցնելն է»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ անօդաչու թռչող սարքերը ռուսական ռազմաբազայի տարածքում օգտագործվում են հետախուզական նպատակներով՝ տակտիկական զորավարժությունների և բարձրլեռնային տեղանքներում բազմակիլոմետրանոց երթերի անցկացման ժամանակ: Անօդաչու թռչող սարքերի կառավարման ստորաբաժանումներում ծառայում են պայմանագրայիններ, որոնք կրթություն են ստացել մասնագիտացված կենտրոններում:










