Սերբիայի փոխվարչապետը սպառնացել է բանտ նստեցնել արտասահմանում պատերազմող քաղաքացիներին

12:49 • 19.08.14

Սերբիայի քաղաքացիները կարող են մինչև 5 տարի ազատազրկման դատապարտվել արտերկրում մարտական գործողությունների մասնակցելու համար, իսկ երկրի քաղաքացիներին պատերազմական գործողությունների վայր տեղափոխելը կազմակերպելու համար՝ մինչև 12 տարի ազատազրկման: Այս մասին հայտարարել է փոխվարչապետ և առևտրի, տուրիզմի և հեռահաղորդակցության նախարար Ռասիմ Լյայիչը:

 

Նրա խոսքով՝ քրեական օրենսգրքում համապատասխան փոփոխություններն արդեն պատրաստ են և շուտով կուղարկվեն խորհրդարան՝ հաստատման համար, հայտնում է vz.ru-ն:

 

Լյայիչն օրինակ է բերել Հորդանանին, Քուվեյթին, Գերմանիային և Ավստրալիային, որտեղ արգելված է քաղաքացիներին արտերկիր մեկնել և մասնակցել մարտական գործողությունների: