Ծովագյուղ-Դիլիջան ճանապարհին մեքենա է գլորվել ձորը

12:26 • 19.08.14

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն oգոստոսի 19-ին, ժամը 11.55-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Ծովագյուղ ավտոճանապարհի 10-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա 3 տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Ծովագյուղ-Դիլիջան 5-րդ կմ-ում «Միտսուբիշի» մակնիշի 34DR4251 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ձորը:
Հրշեջ փրկարարները Ա. Ս.-ին (ծնվ. 1980թ.), Վ. Շ.-ին (ծնվ. 1983թ.) և Գ. Մ.-ին (ծնվ. 1991թ.) դուրս են բերել ձորից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: 

Տուժածները հոսպիտալացվել են Սևանի ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է ծանր: