Սևանի լողափերից մեկում ավտոմեքենան կայանելիս վրաերթի են ենթարկել 7–ամյա աղջկա

12:54 • 19.08.14

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ օգոստոսի 18-ին, ժամը 18.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում ահազանգ է ստացվել, որ «աջ սրունքի ջնջխված վերք, ոսկրերի բազմաբեկորային կոտրվածք, տրավմատիկ շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 7-ամյա աղջիկ: 

Պարզվել է, որ երեխան վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 17.30-ի սահմաններում, Սևան քաղաքի լողափերից մեկի տարածքում «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի ավտոմեքենան կայանելու ժամանակ աղջկա աջ ոտքը ավտոմեքենայի դիմացի անիվի տակ մնալու հետևանքով: 

Կատարվում է քննություն: