Հարավային Կորեայում ոստիկանության գործունեության բարելավման նպատակով շներ են կլոնավորում
Հարավային Կորեայի ոստիկանությունը աշխարհում առաջին անգամ հետախուզական գործունեության համար կլոնավորում է շներին: Այս մասին հաղորդում է correspondent.net-ը:
Ծառայողական շների կատարելագործման ծրագրի շրջանակում հարավային Կորեայի ոստիկանությունը որոշում է կայացրել շների աշխատանքային հատուկ որակների կլոնավորման ինստիտուտ ստեղծել:
Ոստիկանության ազգային գործակալության տվյալների համաձայն՝ այդ ծրագրի իրագործման համար 1 մլրդ վոն (970.000 դոլար) կհատկացվի: Կլոնավորման համար իր ունակություններն աշխատանքի մեջ ցուցադրած 40 շուն կընտրվի:










