Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման շարքերում կռվող ադրբեջանցի է սպանվել

17:28 • 19.08.14

Սիրիայում ևս մեկ ադրբեջանցի զինյալ է սպանվել:


Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, սպանվածը Ռամիլ Մուսթաֆաևն է, որը կռվել է ծայրահեղական «Իսլամական պետություն» խմբավորման շարքերում:
 

Մուսթաֆաևը սպանվել է մեկ այլ ադրբեջանցու՝ Ռամիզ Աբդուլլաևի հետ, ում մահվան մասին հաղորդվել էր ավելի վաղ:

 

Սիրիայում իրավիճակի սրմամբ պայմանավորված՝ Ադրբեջանի մի խումբ քաղաքացիներ մեկնել են այնտեղ՝ անդամագրվելով տարբեր ծայրահեղական, իսլամիստական խմբավորումների: Մարտերի ընթացքում հարյուրավոր ադրբեջանցի զինյալներ են սպանվել: