Պենտագոնը հաղորդել է Սիրիայի քիմիական զենքի ամբողջական ոչնչացման մասին
ԱՄՆ-ն ավարտել է սիրիական քիմիական զենքի ոչնչացման գործընթացը: Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, այդ մասին հայտնել է ամերիկյան ռազմական գերատեսչությունը՝ Պենտագենը:
Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Կիրբին հայտարարել է, որ քիմիական զենքի ոչնչացման գործողությունն անցել է բարձր պրոֆեսիոնալիզմի մակարդակով՝ անվտանգության կանոնների խիստ վերահսկողության տակ:
Բացի այդ, նա ընդգծել է, որ գործողության արդյունքում շրջակա միջավայրին վնաս չի հասցվել:
Ավելի վաղ Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը հաղորդել էր, որ Սիրիայի քիմիական զենքի 31,8% -ը դուրս է բերվել երկրից և ոչնչացվել:










