Իրաքի կառավարությունը հայտարարել է Տիկրիտն ազատագրելու գործողության մեկնարկի մասին
Իրաքի բանակն անցել է հակահարձակման Տիկրիտ քաղաքի ուղղությամբ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Իրաքի կառավարությունը հայտարարել է «Իսլամական պետություն» իսլամիստական խմբավորումից Տիկրիտը՝ Սադամ Հուսեյնի ծննդավայրն ազատագրելու գործողության մեկնարկի մասին:
Ըստ զինվորականների՝ զորքերը շարժվել են երկու ուղղություններով, իսլամիստների դեմ ականանետներ և հրետանի է կիրառվելու:
Երկուշաբթի իրաքյան և քրդական զինված ուժերն իսլամիստների ձեռքից առել էին Իրաքի ամենախոշոր ամբարտակը, որը Մոսուլում է: Վերջինս, ինչպես և Իրաքի հյուսիսային հատվածները, իսլամիստների վերահսկողության տակ են:










