Ամերիկյան ավիաուղիները դադարեցնում են թռիչքները Սիրիայի օդային տարածքով
ԱՄՆ դաշնային ավիացիոն վարչությունը որոշում է կայացրել արգելել ամերիկյան ավիաուղիներին թռիչքներ իրականացնել Սիրիայի օդային տարածքով «պոտենցիալ լուրջ վտանգի» պատճառով, գրում է gazeta.ru-ն:
Վարչությունն ավելի վաղ զգուշացնում էր Սիրիայով թռիչքների հնարավոր վտանգի մասին: Ներկայիս որոշումը փոխարինում է ավելի վաղ ընդունված որոշմանը, որի համաձայն ամերիկյան ավիափոխադրողներին խորհուրդ էր տրվում թռիչքներ չիրականացնել այդ օդային տարածքում: Հիմնվելով վտանգի թարմացված գնահատականների վրա վարչությունը որոշել է արգելել թռիչքները Սիրիայի օդային տարածքում՝ հաշվի առնելով նաև ԱՄՆ ավիաընկերությունների կողմից Սիրիայի տարածքով թռիչքներ կատարելու թույլտվություն ստանալու համար դիմումների բացակայությունը:
«Շարունակվող զինված կոնֆլիկտը և վտանգը Սիրիայի օդային տարածքում լուրջ պոտենցիալ վտանգ են ներկայացնում քաղաքացիական ավիացիայի համար»,- նշել է դաշնային ավիացիոն վարչության աղբյուրը:










