Իսպանական ցլամարտ և լոլիկներով մարտեր ԱՄՆ-ում (լուսանկարներ)
Իսպանիայի Պամպլոնա քաղաքում յուրաքանչյուր տարի անցկացվում է San Fermin Festival փառատոնը, երբ հազարավոր մարդիկ կատաղած ցլերի առջևով վազում են նեղ փողոցներով՝ վտանգելով իրենց կյանքը, գրում է businessinsider.com-ը։
Նմանատիպ ցլամարտ՝ The Great Bull Run անվանումով, անցկացվել է նաև ԱՄՆ-ում, մասնավորապես՝ Դալաս, Մինեապոլիս, Չիկագո և Ատլանտա քաղաքներում:
Ցլամարտին զուգահեռ, անցկացվել է իսպանական մեկ այլ փառատոն՝ լոլիկներով մարտը։
The Great Bull Run միջոցառումը ներառել է նաև կենդանի երաժշտություն, սնունդ, այլ խաղեր և, իհարկե, գարեջուր։



























