Վենեսուելայի կառավարությունը հրաժարական է տվել
Վենեսուելայի կառավարությունն ինքնակամ ամբողջ կազմով հրաժարական է տվել՝ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին գործադիր իշխանությունը վերակազմավորելու հնարավորություն տալու համար, գրում է Взгляд-ը:
«Շնորհակալություն եմ հայտնում նախարարներին, ովքեր պատվիրակել են ինձ իրենց լիազորություններն անհրաժեշտ փոփոխություններ իրականացնելու համար»,- նշել է նախագահը:
Երկրի փոխնախագահ Խորխե Արեասան նախարարների կոլեկտիվ հրաժարականն «իսկական հեղափոխականների քայլ» է անվանել: Ելույթ ունենալով Venezolana de Television հեռուստաալիքի եթերում՝ նա նշել է, որ այդ որոշումը համաձայնեցվել է նախագահ Մադուրոյի հետ «պետական մարմինների արդյունավետությունը բարձրացնելու նախագծի իրականացման և տարբեր կառավարական մակարդակներում կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով»:










