Յացենյուկը Դոնբասի վերականգնումը գնահատել է 8 մլրդ դոլար

16:30 • 19.08.14

Ռազմական գործողությունների հետևանքով տուժած Դոնբասի վերականգնման համար կպահանջվի 8 մլրդ դոլար, հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը, գրում է rosbalt.ru-ն:

 

«Եթե մենք նախկինում կարծում էինք, որ պետք է 8 մլրդ գրիվեն, ապա այնպես է ստացվել, որ այժմ անհրաժեշտ է 8 մլրդ դոլար»,- ասել է Յացենյուկը։

 

Ընդ որում՝ նա մեղադրել է Ռուսաստանի իշխանություններին Դոնբասի տնտեսությունը ոչնչացնելու համար։ «Այնտեղ իրավիճակն աղետալի է։ Նրանք ոչնչացնում են հանքերը։ Սպանում են մարդկանց և սպանում տնտեսությունը»,- ասել է վարչապետը։