Ֆերգյուսոնից ոչ հեռու ևս մեկ աֆրոամերիկացի է սպանվել. անկարգությունների ժամանակ ձերբակալվել է 78 մարդ (լուսանկարներ)
ԱՄՆ Միսուրի նահանգի Ֆերգյուսոն քաղաքում զանգվածային անկարգությունների ճնշման ընթացքում 78 մարդ է ձերբակալվել, հայտնում է korrespondent.net-ը։
Հաղորդվում է, որ անկարգությունների պատճառներից մեկն է դարձել ևս մի աֆրոամերիկացու սպանությունը հարևան Սենտ Լուիս քաղաքում. նա դանակով սպառնացել է ոստիկանին և սպանվել վերջինիս կողմից։
Հիշեցնենք, որ օրերս Ֆերգյուսոն քաղաքում ոստիկանը սպանել էր անզեն սևամորթ տղայի, ինչը բողոքի մեծ ալիք է բարձրացրել ոչ միայն տվյալ, այլև ամերիկյան այլ քաղաքներում։

















