Էկվադորի նախագահը պատրաստ է քաղաքական ապաստան տրամադրել Ասանժին

09:30 • 20.08.14

Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորեան հայտարարել է, որ պատրաստ է քաղաքական ապաստան տրամադրել WikiLeaks սկանդալային կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին, հայտնում է Notimex-ը:

 

Կորեան ընդգծել է, որ ստեղծված ճգնաժամից դուրս գալն ամբողջովին Մեծ Բրիտանիայի իշխանություններից է կախված: Նա նշել է, որ ԱՄՆ-ի որոշ ներկայացուցիչների՝ Ասանժին մահապատժի ենթարկելու կոչերը հակասում են միջազգային իրավունքին:

 

Էկվադորի նախագահն ասել է նաև, որ Ասանժի հարցը կարող է հենց վաղն էլ լուծվել, եթե Մեծ Բրիտանիան նրան թույլ տա լքել երկիրը:

 

2012-ի ամառվանից Ասանժն ապաստանել է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը՝ Շվեդիա արտահանձնումից խուսափելու համար, որտեղ նրան մեղադրում են սեռական բնույթի հանցագործությունների համար: ԱՄՆ-ում նրան սպառնում են բանտարկել լրտեսության մեղադրանքով: