Դանիացին մինչև Հռոմ տանելու համար տաքսու վարորդին 5250 դոլար է վճարել

01:11 • 20.08.14

Դանիայի քաղաքացին Հանս Քրիստիան Անդերսենի հայրենքից՝ դանիական Օդենսե քաղաքից Հռոմ ուղևորության համար 29226 կրոն (5250 դոլար) է վճարել տաքսու վարորդին: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Newsru-ին:

Տաքսու վարորդ Մարտին Լանգստեդի խոսքով՝ մոտ 30 տարեկան դանիացի տղամարդը մոտեցել է իր մեքենային և խնդրել Հռոմ տանել, որտեղ նա ցանկացել է վաղուց երազած մի քանի եկեղեցի այցելել:

Մարտինին սկզբում թվացել է, թե տղային անհրաժեշտ է օդանավակայան տանել կամ ծայրահեղ դեպքում՝ կայարան, սակայն պարզվել է, որ ուղղությունը դեպի Հռոմ է:

Տաքսու վարորդ աշխատելու ժամանակահատվածում Կոպենհագենից այն կողմ պատվեր չստացած Մարտինը ճանապարհորդության է մեկնել իր ուղևորի հետ: Նրանք Հռոմ են հասել 3 օրից՝ անցնելով 1803 կմ: