Կալիֆոռնիայում Էբոլայի վարակի ախտանիշներով հիվանդ է հոսպիտալացվել
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սակրամենտո քաղաքում Էբոլայի վարակի ախտանիշներով հիվանդ է հոսպիտալացվել, հայտնում է gazeta.ru-ն՝ KTVU-ին հղումով:
Հիվանդը բուժման նպատակով ուղարկվել է South Sacramento Kaiser բուժկենտրոն: Նա հատուկ մեկուսացված հիվանդասենյակում է:
Հաստատության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի աշխատակիցներն ու հիվանդները զերծ մնան Էբոլայով վարակվելուց:
Ավելի վաղ ԱՄՆ-ում Էբոլայի վարակի տարածման հնարավոր դեպքի մասին խոսել էին Նյու Յորքի առնչությամբ. այնտեղ ստուգել էին Աֆրիկայից ժամանած հիվանդի:
Հիշեցնենք, որ այս հիվանդությունից Արևմտյան Աֆրիկայում մահացել է ավելի քան 1.000 մարդ։










