ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Թել Ավիվի և Երուսաղեմի ուղղությամբ հրթիռներ արձակելու մասին

10:46 • 20.08.14

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ հրթիռներ է արձակել Թել Ավիվի և Երուսաղեմի ուղղությամբ, հայտնում է gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:

 

Մինչդեռ, Իսրայելի իրավապահ մարմինները հայտնում են, որ քաղաքների ուղղությամբ բաց թողնված հրթիռները չեն կարողացել հասնել նշանակետին: Հնարավոր է՝ հրթիռները հակահարվածով չեզոքացվել են՝ «Երկաթե գմբեթ» կոչվող հակահրթիռային պաշտպանության համակարգի կողմից: