Մոսկվայի բարձրահարկի տանիքին ուկրաինական դրոշ է ամրացվել (լուսանկարներ)
Այսօր առավոտյան Ռուսաստանի մայրաքաղաքում բարձրահարկ շենքի տանիքին ուկրաինական դրոշ է ամրացվել, որն այնտեղ է մնացել երեք ժամ, հայտնում է Russia Today-ը:
Աղբյուրի բնութագրմամբ` դեղին-կապույտ դրոշն ամրացվել է Կոտելնիչեսկայա առափնյա շրջանի բարձրահարկի տանիքին: Դրոշը հանել հաջողվել է փրկարարների օգնությամբ՝ հատուկ ալպինիստական սարքավորումների կիրառմամբ:
Չճշտված տվյալով՝ միջադեպի առնչությամբ մի քանի երիտասարդներ են ձերբակալվել և տեղափոխվել ոստիկանության բաժին: Նրանց մոտ լեռնագնացության հարմարանքներ են եղել: Նրանց վանդալիզմի մեղադրանքներ են ներկայացվել:




Անհայտ անձանց հաջողվել է նաև կապույտ գույնով ներկել ոսկեգույն խորհրդային աստղը













