«Տիտանիկը» կործանվել է կլիմայի պատճառով. գիտնականներ
Անտարկտիկայի սառցաբեկորներն ուսումնասիրող երկրաբան-ֆիզիկոսներց և ինժեներներից բաղկացած խումբը «Տիտանիկի» կործանման նոր պատճառներն է ներկայացրել հանրությանը: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Informing-ին:
Գիտնականներն ուսումնասիրել են տարեկան 48 աստիճան հյուսիսային լայնությունը հատող 5 մետր ստորջրյա սառցաբեկորների քանակակական վիճակագրությունը: Փորձագետները նկատել են, որ հենց 1912 թվականին այդ սահմանը հատել է 1038 սառցաբեկոր, որոնք վերջին երկու տասնամյակների ամենաբարձր ցուցանիշներն են:
Բացի այդ՝ հենց ապրիլ-մայիս ամիսներին է, որ դեպի Նյուֆաունդլենդ են լողում մաքսիմալ քանակությամբ սառցաբեկորներ: Ապրիլի 14-ից 15-ը կենտրոնական Ատլանտյան հատվածում բարձր մթնոլորտային ճնշում է գրանցվել, որի արդյունքում քամիները հյուսիս-արևմտյան Կանադայից սառը օդային զանգվածները տարածել են Ատլանտայի ողջ արևմտյան հատվածում:
Արդյունքում «Տիտանիկի» կործանման ժամանակ միանգամից իրար են միացել մի քանի կլիմայական գործոններ, որոնք օրենքների խախտման մարդկային գործոնի հետ համատեղ լայնամաշտաբ աղետի պատճառ են դարձել:










