10 փաստ Սպիտակ տան մասին՝ լուսանկարներով
Սպիտակ տունը պարզապես ԱՄՆ-ի նախագահի նստավայրն ու նրա ընտանիքի տունը չէ: Իրականում ամերիկյան նախագահների նստավայրն իր մեջ բազմաթիվ գաղտնիքներ է ամփոփում: Գաղտնիքներից բացի, որոնք հայտնի են միայն նախագահներին, Սպիտակ տունը հայտնի է որոշ հետաքրքիր փաստերով, որոնք ներկայացնում է Viralnova.com-ը:
1. Սպիտակ տանը 5 գլխավոր խոհարար է աշխատում շուրջօրյա գրաֆիկով:

2. Ջորջ Վաշինգտոնը երբեք չի բնակվել Սպիտակ տանը: Նա մահացել է տան կառուցման ավարտից մեկ տարի առաջ:

3. Բիլ Քլինթոնը ամառային բացօթյա ջակուզի էր տեղադրել այնտեղ 1997-ին:

4. Թեոդոր Ռուզվելտն այն նախագահն էր, ով կառուցել է Սպիտակ տան արևմտյան թևը:

5. Նախագահներին ամեն ամիս հաշիվ են ներկայացնում իրենց իսկ սննդի, արդուզարդի պարագաների, լվացքի և այլ ծառայությունների համար:

6. Սպիտակ տանը երկու հարսանիք է կատարվել՝ Ռիչարդ Նիքսոնի դստեր և Հիլարի Քլինթոնի եղբոր:

7. Թոմ Հենքսը էսպրեսո պատրաստելու սարք է բերել Սպիտակ տուն, երբ պարզել է, որ այնտեղ չկա այդ սարքից:

8. Էնդրյու Ջեքսոնը նարնջի այգի և ջերմոց է կառուցել Սպիտակ տան տարածքում:

9. Սպիտակ տանը գարջուր են պատրաստում, որը կոչվում է "White House Honey Ale: Այն պատրաստում են նախագահական այգու մեղրամոմերից:

10. Արևմտյան թևից ստորգետնյա անցումը տանում է դեպի Սպիտակ տան լողավազան:











