Հաղորդվում է Ադրբեջանում ևս մեկ ընդդիմադիր գործչի ձերբակալման մասին
Ադրբեջանում այսօր առավոտյան ևս մեկ ընդդիմադիր գործիչ է ձերբակալվել՝ «Մուսավաթ» կուսակցության շրջանային կազմակերպության նախագահ Սուբութայ Գուլուզադեն, հաղորդում է haqqin.az-ը: Այդ մասին «Ենի Մուսավաթ» թերթին հայտնել է կուսակցության խորհրդի անդամ Թուրալ Աբասլըն:
Նրա խոսքով՝ Սուբութայ Գուլուզադեի ձերբակալության պատճառները հայտնի չեն: Նրա հեռախոսը չի պատասխանում արդեն երկու ժամից ավելի:
«Վերջին անգամ նա զանգել է մինչ նրան ոստիկանական բաժանմունք տեղափոխելը: Նրան հաճախ էին կանչում ոստիկանություն, սակայն բաց էին թողնում՝ առանց հարցաքննության: Ես չեմ բացառում նրա կալանավորումը»,- ասել է Թուրալ Աբասլըն:










