Կալիֆոռնիայի սենատն այսօր քվեարկության կդնի Արցախի անկախության աջակցման բանաձևը
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի սենատն այսօր քվեարկության կդնի Արցախի անկախության աջակցման բանաձևը, հայտնում է Հայ դատի հանձնախմբի (ANCA) ֆեյսբուքյան էջը:
2014 թվականի մայիսի 8-ին Կալիֆոռնիայի օրենսդիր ժողովը ձայների մեծամասնությամբ (72-1) ընդունել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչող բանաձև: Այսպիսով՝ Կալիֆոռնիայի օրենսդիր իշխանությունը պատմական քայլ էր կատարել:
Բանաձևն այժմ տեղափոխվել է Կալիֆոռնիայի սենատի քննարկմանը, և այսօր՝ օգոստոսի 27-ին, նախատեսվում է այն դնել քվեարկության:
Բանաձևը քաջալերում և աջակցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շարունակական ջանքերը՝ զարգանալու որպես ազատ և անկախ պետություն:
Հայ հեղափոխական դաշնակցության Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեն ողջունել էր Կալիֆոռնիայի օրենսդիր ժողովի համարձակ ու նորարարական քայլը:










