ԱՄՆ-ում երեխան լիցքավորված ատրճանակ է տարել մանկապարտեզ

11:50 • 27.08.14

ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում գտնվող Ալիկուիպա քաղաքում երեխան լիցքավորված ատրճանակ է տարել մանկապարտեզ, հայտնում է Взгляд-ը՝ տեղի իրավապահներին հղումով:

 

Նրանց տվյալներով՝ երեխան ատրճանակը դրել է պայուսակի մեջ և գնացել մանկապարտեզ:

 

Այն մասին, որ երեխայի մոտ զենք կա, դաստիարակին հայտնել են այլ երեխաներ, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Ոստիկանները երեխայի մորից բացատրություն են պահանջել, թե որտեղից երեխային զենք: Չի բացառվում, որ նրան մեղադրանք ներկայացվի: