ՀՔԾ-ն քրգործ է հարուցել ոստիկանի նկատմամբ, ով քաղաքացի Մոնիկային 1 ժամ պահել է հյուրանոցում

13:32 • 27.08.14

Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկանի նկատմամբ:


ՀՔԾ կայքը տեղեկացնում է, որ քաղաքացի Մոնիկա Ս.-ն ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Մարաշի բաժանմունքում հաղորդում է տվել այն մասին, որ նախկին ընկերը, ով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկան է, բռնություն գործադրելով և սպառնալիքներ տալով, 2014թ. հուլիսի 26-ին իրեն առևանգել է, տարել հյուրանոց և իր կամքին հակառակ` շուրջ մեկ ժամ պահել այնտեղ:


Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: