«Իսլամական պետությունը» 6,6 մլն դոլար է պահանջում ամերիկուհուն ազատ արձակելու համար

10:55 • 27.08.14

Իրաքում և Սիրիայում գործող «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայինները 6,6 միլիոն դոլար են պահանջել 2013 թվականի օգոստոսից գերեվարված ամերիկուհուն ազատ արձակելու համար, գրում է gazeta.ru-ն՝ NBC News-ին հղումով:

 

Առևանգման ժամանակ 26-ամյա ամերիկուհին մասնակցելիս է եղել մարդասիրական առաքելության: Աղբյուրի խոսքով՝ մեկ տարի առաջ նրա հետ գրոհայիններն առևանգել էին ևս մի քանի մարդու, ովքեր հետագայում ազատ են արձակվել:

 

«Իսլամական պետության» գրոհայիններն ամերիկացի կնոջ ազատ արձակման համար պահանջել են 6,6 միլիոն դոլար կամ փոխանակում պակիստանցի նյարդաբանի հետ: