Ֆրանսիայում մեղադրանքներ են ներկայացվել Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարին

14:05 • 27.08.14

Ֆրանսիայի իրավապահ մարմինները մեղադրանքներ են ներկայացրել Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն-կառավարիչ Կրիստին Լագարդին, հայտնում է France Press-ը՝ նշելով, որ Լագարդն է լրատվականին տեղեկացրել դրա մասին: Նախնական տվյալներով՝ նա մեղադրվում է «հանցավոր անփութության» համար:

 

Աղբյուրի տվյալներով՝ Լագարդը մտադիր չէ հրաժարական տալ մեղադրանքների ֆոնին:

 

Մեջբերելով ԱՄՀ կառավարչին՝ աղբյուրը հայտնել է, որ այսօր՝ օրվա երկրորդ կեսին, նա վերադառնալու է Վաշինգտոն:

 

Լագարդին մեղադրանքներ են ներկայացվել, այսպես կոչված, «Տապիի գործի» շրջանակներում, որը ծավալվել է ֆրանսիացի գործարար Բեռնար Տապիի և «Լիոն Կրեդիտ» բանկի միջև: Լագարդն այս գործով անցնող ամենակարևոր դեմքերից է: Նա բազմիցս ցուցմունքներ է տվել դատարանում: