Ավակովը, Յացենյուկն ու Տուրչինովը լքել են Յուլյա Տիմոշենկոյի «Հայրենիք» կուսակցությունը
Ուկրաինայի խորհրդարանի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը, վարչապետ Արսենի Յացենյուկը և ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը լքել են իշխող կոալիցիայի «Բատկիվշչինա» («Հայրենիք») կուսակցությունը, հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Ավակովի ֆեյսբուքյան գրառումը:
ՆԳ նախարարն այս առիթով գրել է, թե քաղաքական տարբեր հայացքներ ունենալը դեռ չի նշանակում կոնֆլիկտի մեջ մտնել կամ ցեխ շպրտել միմյանց վրա, որ կուսակցությունում անձամբ ինքն ընկերներ ունի, իսկ նրանց ընդհանուր կապող բաներ կան:
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի «Բատկիվշչինա» կուսակցությունում Յացենյուկը կուսակցության քաղաքական խորհրդի նախագահն էր, Տուրչինովը՝ նախագահի առաջին տեղակալը և կենտրոնական շտաբի ղեկավարը:










