Էստոնիայի մայրաքաղաքում արգելել են ալկոհոլ օգտագործել հանրային վայրերում

16:52 • 27.08.14

Տալլինի քաղաքապետարանն օրենք է ընդունել, որով արգելվում է հասարակական վայրերում ալկոհոլի օգտագործումը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

 

Մինչ այդ հունիսին Էստոնիայի խորհրդարանը հասարակական կարգի պահպանման մասին օրենքում փոփոխություններ էր կատարել, որի համաձայն հուլիսի 1-ից թույլատրվում է հասարակական վայրերում ալկոհոլի օգտագործումը: Սակայն կան որոշ սահմանափակումներ. ալկոհոլն արգելված է մանկապարտեզների, մանկական խաղահրապարակների, մարզական օբյեկտների մոտ: Տալլինի քաղաքապետն այսօր քննադատել է պատգամավորների այդ որոշումը՝ «սխալ» որակելով:

 

Տալլինի քաղաքապետարանի տվյալներով՝ հասարակական վայրերում ալկոհոլի օգտագործումը բնակիչները համարում են ամենատհաճ երևույթներից մեկը: Ժամանակին Տալլինը դարձել էր առաջին քաղաքն աշխարհում, որտեղ արգելվել էր ալկոհոլի գիշերային վաճառքը: