Ուկրաինայում ռազմական գործողությունների հետևանքով առնվազն 2.200 մարդ է զոհվել. ՄԱԿ

14:43 • 27.08.14

Ուկրաինայի հարավ-արևելքում ուժայինների և ռուսամետ անջատողականների միջև զինված հակամարտության հետևանքով առնվազն 2.200 մարդ է զոհվել, յուրաքանչյուր օր ռազմական գործողությունների գոտում զոհվում է միջինը 36 մարդ։ Տվյալները ներկայացված են ՄԱԿ-ի զեկույցում, գրում է Корреспондент-ը։

 

Փաստաթղթում նշվում է, որ հուլիսի 16-ից օգոստոսի 17-ն ընկած ժամանակահատվածում Ուկրաինայում յուրաքանչյուր օր զոհվել է միջինը 36 մարդ, առնվազն 468 մարդ գտնվում է գերության մեջ։

 

Զեկույցում նշվում է նաև, որ Ուկրաինայում զինված խմբավորումները, փորձելով ամրապնդել իրենց իշխանությունը, դիմում են մահապատիժների, բռնությունների և մարդկանց առևանգումների, շրջանում վատանում է հումանիտար իրավիճակը, և հակամարտությունը լուծելու ոչ մի նշան չկա։

 

Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչները չեն մեկնաբանել ՄԱԿ-ի զեկույցը։