ԱՄՆ Վիրջինիա նահանգում F-15C կործանիչ է վթարվել

20:09 • 27.08.14

Ամերիկյան Մասաչուսեթս նահանգի ազգային գվարդիայի ռազմաօդային ուժերի ստորաբաժանման կազմի մեջ մտնող F-15C կործանիչը վթարվել է Վիրջինիա նահանգում: 

Ինչպես հայտնում Газета.Ru-ն՝ NBC հեռուստաընկերությանը հղումով, ինքնաթիռի օդաչուի ճակատագիրը ներկա պահին հայտնի չէ: 

Վթարի վայրում՝ լեռնային տարածքներում, որտեղ կարող էր ընկած լինել օդանավը, որոնողափրկարարական գործողություններ են իրականացվում: Ականատեսների խոսքով՝ տարածքում ծխի հաստ սյուն է բարձրանում: