54-ամյա հնդկուհին հաղթել է ընձառյուծի հետ մենամարտում

13:09 • 27.08.14

Հնդկական Ուտարակհանդ նահանգում 54-ամյա բնակչուհուն հաջողվել է հաղթել ընձառյուծի հետ մենամարտում, հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով The Daily Mirror-ին:

Камла Деви в госпитале

Կամլա Դևին իր մոտ եղած կենցաղային իրերով մոտ կես ժամ պայքարել է թփերի ետևից իր վրա հարձակված կենդանու դեմ: Նրա մոտ եղել են միայն բահ և մանգաղ: Կինը խոստովանել է, որ կռվելու ժամանակ իրեն թվացել է, թե ինքն արդեն մահացել է, սակայն նա չի կորցրել իրեն և շարունակել է կռվել: Մոտ 30 րոպե անց կինը նոր հասկացել է, որ կենդանին սատկել է:

 

Միջադեպից հետո Դևիին տեղափոխել են հիվանդանոց: Բժիշկներն ասում են, որ կնոջ վիճակը կայուն է՝ չնայած գլխի և ոտքերի շրջանում լուրջ վնասվածքներին: Բժիշկները զարմացել են, որ ընձառյուծի հարձակումից հետո կնոջը հաջողվել է ողջ մնալ:

 

Ընձառյուծները մտնում են աշխարհի ամենավտանգավոր կենդանիների հնգյակի մեջ: Բացի այդ, կենդանին ոչ միայն արագավազ է  և ուժեղ, այն նաև խորամանկ է՝ կարող է մեռած ձևանալ և հանկարծակի հարձակվել: