Աբովյան քաղաքում վրաերթի են ենթարկել 6-ամյա տղայի
13:35 • 28.08.14
«Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը օգոստոսի 27-ին, ժամը 18.30-ի սահմաններում Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցում վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից և տեղեկացնում, որ կատարվում է քննություն:
Placeholder










