Microsoft-ը 1.500 կեղծ հավելված կհեռացնի Windows Store-ից
Ամերիկյան Microsoft ընկերությունը հայտարարել է, որ վերանայել է իր քաղաքականությունը՝ կապված Windows Store-ում առկա ապակողմնորոշող ծրագրերի և հավելվածների հետ: Դրա արդյունքում առցանց խանութից հեռացման են ենթակա մոտ 1.500 կեղծ ծրագրեր, գրում է Mashable կայքը:
Ընկերությունը փոփոխել է ծրագրերի սերտիֆիկացման պահանջները գլխավոր 3 կետերով, առաջինը՝ ծրագրերը պետք է իրենց անվանման մեջ պարզ և հստակ արտացոլեն ծրագրի նպատակը, հաջորդը՝ ծրագրերը պետք է բաշխվեն ըստ իրենց գործողությունների շրջանակի և նպատակների և վերջապես՝ ծրագրերի պատկերները կամ լոգոները չպետք է կրկնօրինակեն կամ չափազանց նման լինեն այլ՝ արդեն գոյություն ունեցող ծրագրերին:










