Գաջեթների օգտագործումը երեխաների մոտ բթացնում է շրջապատող մարդկանց զգացմունքների ընկալումը

22:52 • 28.08.14

Երեխաների` ժամանակակից տեխնոլոգիաներով գերծանրաբեռնվածությունը բացասական կողմնակի բարդությունների է հանգեցնում՝ երեխաների մոտ թուլանում է դիմացինի զգացմունքներն ընկալելու ունակությունը: Այս մասին հաղորդում է hitech.newsru.com-ը՝ հղում կատարելով «Российская газета»-ին:

Ինչպես հաղորդում է աղբյուրը՝ այդ փաստն ապացուցել է Կալիֆորնիայի համալսարանի գիտնականների անցկացրած հոգեբանական փորձաքննությունը:

Փորձաքննության արդյունքում հոգեբանները հայտնաբերել են, որ 11-ից 12 տարեկան երեխաները, ովքեր ամեն օր երկար ժամանակ են անցկացնում իրենց էլեկտրոնային սարքերի հետ, ավելի վատ են ընկալում դիմացինի զգացմունքները:
 

Գաջեթների օգտագործումը երեխաների մոտ բթացնում է շրջապատող մարդկանց զգացմունքների ընկալումը