Ուկրաինայում ցուցարարները պահանջում են նախագահի ու այլ պաշտոնյաների հրաժարականը
Կիևում՝ Ուկրաինայի պաշտպանության նախարարության շենքի մոտ, բողոքի ցույց է ընթանում. ցուցարարները պահանջում են նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրաժարականը, հայտնում է korrespondent.net-ը:
Ցուցարարները հրաժարական են պահանջում նաև նախարարների կաբինետից, եթե մեկ շաբաթվա ընթացքում չշտկեն տնտեսական իրավիճակը երկրում:
Նրանք պահանջում են նաև փոխարինել հակաահաբեկչական գործողության բոլոր ղեկավարներին, որն անցկացվում է երկրի հարավ-արևելքում: Ավելի վաղ նրանք պահանջել էին նաև պաշտպանության նախարար Վալերի Գելետեյի հրաժարականը:










