Samsung-ը 3G ցանցի ապահովմամբ ժամացույց է ներկայացրել
Samsung ընկերությունն իր պաշտոնական կայք-էջում ներկայացրել է նոր Samsung Gear S ժամացույցը, որը, բացի ընդունված գործառույթներից, SIM-քարտի և 3G ցանցի ապահովման հնարավորություն է ընձեռում: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն:
Սեփական Samsung Tizen ծրագրով աշխատող սարքն ապահովվել է 2 դյույմ անկյունագծով, 1 ԳՀՑ մաքրությամբ պրոցեսորով, 300 միլիամպեր ժամ հզորությամբ մարտկոցով և ճկված էկրանով: Ընկերությունը հավաստիացրել է, որ Gear S մարտկոցի մեկ լիցքավորումը սարքը կաշխատեցնի 2 օր:
Սարքի ինտերֆեյսն ամբողջովին հարմարեցված է այն որպես հեռախոս լիարժեք օգտագործելու համար: Այն համալրվել է նաև QWERTY ստեղնաշարով: Սարքը կներկայացվի Բեռլինի IFA ցուցահանդեսում՝ Unpacked միջոցառման ժամանակ:










