Ուկրաինայի վարչապետը կոչ է արել սառեցնել ռուսաստանյան ակտիվները

13:06 • 28.08.14

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկն ԱՄՆ-ին և ԵՄ-ին առաջարկում է սառեցնել բոլոր ռուսաստանյան ակտիվներն, հայտնում է ԻՏԱՌ - ՏԱՍՍ-ը:

 

Յացենյուկն այդ մասին հայտարարել է Ուկրաինացիների համաշխարհային կոնգրեսի հետ համագործակցության հուշագրի ստորագրումից հետո:

 

Նա կոչ է անում ակտիվները սառեցնել այնքան ժամանակ, քանի դեռ «Ուկրաինայից դուրս չեն բերվի ռուսաստանցի զինծառայողները»:

 

Այսօր մամուլում հակասական տեղեկություններ են հայտնվում այն մասին, որ ռուսական զինվորական ստորաբաժանումները մուտք են գործել Ուկրաինա: