Ռուս ֆիզիկոսներն օգնել են պարզել Արևի էներգիայի ստեղծման առանձնահատկությունները

00:48 • 29.08.14

Գիտնականների միջազգային խորհուրդը, որտեղ ընդգրկված են նաև ռուսական մի քանի հետազոտական կենտրոնների մասնագետներ, Արևի ուսումնասիրության պատմության մեջ առաջին անագամ պարզել է, որ մեր լուսատուի գրեթե ողջ էներգիան պայմանավորված է 2 ջրածնի միջուկների, պրոտոնների ջերմամիջուկային ռեակցիայի միաձուլման հետ: Այս մասին հաղորդում է ria.ru-ն՝ հղում կատարելով Nature ամսագրում հրատարակված ուսումնասիրության արդյուքներին:

Ժամանակակից աստղաֆիզիկական մոդելներին համապատասխան արևային էներգիայի հիմնական աղբյուր է հանդիսանում այսպես կոչված` պրոտոն-պրոտոնային ռեակցիոն շղթան՝ աստղերի ջերմամիջուկային ռեակցիաների հաջորդականությունը, ինչը հանգեցնում է ջրածնի հելիումի փոխակերպմանը:


 

Ռուս ֆիզիկոսներն օգնել են պարզել Արևի էներգիայի ստեղծման առանձնահատկությունները