Apple-ը հայտնել է iPhone 6-ի շնորհանդեսի օրը
Ամերիկյան Apple ընկերությունը լրատվամիջոցներին հայտնել է, որ սեպտեմբերի 9-ին նրանք հրավիրված են հատուկ իրադարձության, տեղեկացնում է korrespondent.net-ը:
Հրավիրատոմսերում նշված է, որ ընկերությունը կցանկանար ավելին հայտնել: Արտասահմանյան լրատվամիջոցները նշել են, որ «ավելին» այն է, որ այդ օրը ներկայացվելու է նոր սերնդի iPhone-ը:
Առայժմ հայտնի չէ միայն՝ արդյոք Apple-ը կներկայացնի սմարթֆոնի երկու՝ 4,7 և 5,5 մատնաչափ անկյունագծերով տարբերակները միանգամից, թե ոչ: Հայտնի է, սակայն, որ նոր հեռախոսը համալրված է 13-մեգապիքսելանոց տեսախցիկով, А8 պրոցեսորով: Ավելացված կլինի iPhone 6-ի մարտկոցի տարողունակությունը:
Փորձագետները չեն բացառում, որ նոր iPhone-ը համալրված կլինի նոր ապակիով՝ ստեղծված շափյուղայի բյուրեղների կիրառմամբ:










