Google-ը փորձարկել է թռչող սարքերով առաքումը (տեսանյութ)

15:19 • 29.08.14

Ամերիկյան Google ընկերությունը փորձարկել է անօդաչու թռչող սարքեր՝ ապրանքներ առաքելու համար: Այս մասին հայտնում է ընկերության YouTube-ի էջը:

 

Փորձարկումներն անցկացվել են Ավստրալիայում՝ Քվինսլենդում՝ դաշտային պայմաններում:

 

Տեսանյութում երևում է, թե ինչպես է փորձարկվող մոդելն արագորեն մեկնարկում թռիչքը և սկսում թռչել թե՛ ուղղահայաց, թե՛ հորիզոնական ուղղություններով:

 

Google-ը հայտարարել է, որ սարքի վրա սկսել է աշխատել դեռ անցած տարվանից: 

Google-ը փորձարկել է թռչող սարքերով առաքումը (տեսանյութ)