Ճապոնական ընկերությունը տպիչ-ռոբոտ է ստեղծել, որը թղթերը բերում է աշխատողի սեղանի մոտ
Ճապոնական Fuji Xerox ընկերությունը նոր ռոբոտանման տպիչ սարք է ստեղծել, որը կարող է տեղաշարժվել սենյակի կամ գրասենյակի տարածքում՝ թղթերը բերելով այն մարդուն, ով դրանք տպել է:
Ինչպես ներկայացնում է BBC-ն՝ տպիչն ստեղծվել է առաջնահերթ հանրային տարածքներում օգտագործվելու համար՝ որպես կարևոր փաստաթղթերը անվտանգ պահելու եղանակ:
Սարքավորման մեջ տեղադրված սենսորները թույլ չեն տալիս, որ այն շարժման ընթացքում բախվի մարդկանց:
.jpg)










