Նոր սարքը կհայտնաբերի արյան մեջ առկա` քաղցկեղի ամենափոքր բջիջներն անգամ (տեսանյութ)
Գիտնականներն սեղծել են մի սարք, որն ընդունակ է թեսթավորել քաղցկեղով հիվանդ մարդկանց արյունը: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով Medical News Today-ին:
Այդ գործընթացն առավել արդյունավետ է այն պարագայում, երբ անհրաժեշտություն է առաջանում ախտորոշել մետաստազների ձևավորման առկայությունը:
Սարքի մեծությունը չի գերազանցում մետաղադրամի չափսերը: Այն դասակարգում է քաղցկեղի բջիջները ձայնային ալիքների միջոցով, իսկ թեսթավորման ողջ գործընթացն իրականացվում է հնարավորինս նուրբ` չվնասելով բջիջները:
Գիտնականները, ի տարբերություն նախկինում անցկացված թեսթավորման, այս անգամ արդեն անուղղակի ձայնային ալիքներ են կիրառում:
Փորձարկումների արդյունքում սարքի տեսադաշտում են հայտնվել 71% քաղցկեղի բջիջներ, իսկ մոտ ժամանակներս գիտանկանները սարքը կօգտագործեն կլինիկական պայմաններում:










