Կլիմայական փոփոխությունները պետք է հրատապ կանգնեցնել. ԱՀԿ

20:52 • 30.08.14

Առողջապահության և կլիմայի հարցերով առաջին լայնամասշտաբ համաժողովին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հանդես է եկել կլիմայի փոփոխության վերաբերյալ պաշտոնական նախազգուշացումով: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն:

Խնդիրն այն է, որ եթե եղանակային փոփոխությունները չկանխվեն, ապա մոտ ժամանակներս Երկիր մոլորակի բնակչությունը կնկատի, թե ինչպես է վատթարանում իրենց առողջական վիճակը:

Բժիշկներն աշխարհի կառավարություններին կոչ են անում միջոցներ ձեռնարկել ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնելու ուղղությամբ: Արդյունքում` կկրճատվեն սիրտ-անոթային և շնչառական համակարգի հիվանդությունները, ինչպես նաև` այնպիսի ինֆեկցիոն հիվանդություններ, ինչպիսիք են՝ մալարիան, խոլերան և այլ համաճարակներ:

ԱՀԿ հանրային առողջապահության, բնապահպանական և սոցիալական վարչության տնօրեն Մարիա Նեյրայի խոսքով՝ ամեն տարի օդի աղտոտման հետևանքով մոտ 7 միլիոն մարդ է մահանում: Համապատասխան միջոցառումների իրագործման պարագայում այդ թիվը զգալիորեն կնվազի:


 

Կլիմայական փոփոխությունները պետք է հրատապ կանգնեցնել. ԱՀԿ